Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
| Հեղինակ | Եր Կար |
|---|---|
| Հրատարակչություն | Անտարես |
| Մատենաշար | Հայ ժամանակակից պոեզիա |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2021 |
| Էջեր | 104 |
| Ֆորմատ | 120x200 մմ |
| ISBN | 978-9939-767-21-5 |
| Լեզու | Հայերեն |
| Ցանկեր | |
| Զանգվածը | 226 գ |
«Երկա՞ր»
ընկեր հայրենիք
ես էս հայրենիքից
գլուխ չեմ հանում,
և երդվում եմ,
չեմ էլ ուզում գլուխս
հանել էս հայրենիքից,
էս հայրենիքի համար
խելքից դուրս շատ զինվոր է ծակծկվել,
խելքից դուրս շատ հույսեր է ծածանվել
էս հայրենիքի համար,
ներողություն եմ խնդրում, ընկեր հայրենիք`
քեզ թերի ճանաչելու,
քեզ թերի սիրելու
և քո շուրջ այսքան ճշգրիտ
սխալ մեծանալուս համար,
հիմա գիտեմ`
այն անտեր ու դուս
վաղվա համար,
մեզ այսօր`
մի նոր բան է պետք,
խելառ մի բան
ոնց հրաշքը,
և այն մեզ պետք է
հացի կամ ջրի պես,
հազվադեպ՝
գոնե կյանքի պես
մեզ պետք է այն:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.