«Զուլալի» գիրքը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող եւ անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում…

«Նրանք կուղեկցեն ինձ այնտեղ, ուր ամպերը ճեփ-ճերմակ են, ու հողը բուրում է ասես անձրևից հետո… Այնտեղ գետերը թավշյա ու գորովալի հուն ունեն, իսկ բաց մանուշակագույն լալազարները ձեռքի ափի մեջ թողնում են իրենց նուրբ թերթիկների հետքերը: Հերիք է՝ ձեռքդ թափ տաս, ու այդ ծաղկաթերթիկները մեծ թևերով թիթեռնիկների են վերածվում, ճախրում երկինք: Իսկ այնտեղ քամիները փաղաքուշ են ու խոնարհ, ասես տնական շներ, նստում, ականջները ցցած սեղմվում են ոտքերիդ՝ պատրաստ վեր թռչել ամեն մի կանչից: Այնտեղ մշուշը պատկերներ է ցուցադրում. միայն երջանիկ պատկերներ: Այնտեղ չկան աղետի կանխազգացում և մեղավորության զգացում, այնտեղ ինձ սպասում են նրանք. հանուն նրանց հետ հանդիպման արժեր անցնել այս ամբողջ երկար ճանապարհը:»

Նարինե Աբգարյան, «Զուլալի»

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Զուլալի | Նարինե Աբգարյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...