Մարդիկ որքան շատ են փիլիսոփայում կյանքի մասին, այնքան քիչ են հասկանում կյանքը:

Ջեք Լոնդոնի «Զսպաշապիկ» ստեղծագործությունը ֆանտաստիկ-փիլիսոփայական ժանրի հետաքրքիր վեպ է Դարել Սթենդինգ անունով բանտարկյալի մասին, որը սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտված: Բանտապահները պարբերաբար խոշտանգում են նրան՝ օգտագործելով կտավե զսպաշապիկը՝ որպես մարմինը ճզմելու միջոց: Սակայն հերոսը մտքի ուժով սովորում է դիմակայել ցավին՝ մտնելով տրանսցենդենտալ վիճակի մեջ և «ճանապարհորդելով» աստղերի ու ժամանակի միջով:

«Զսպաշապիկ» վեպը նախ տպագրվել է «American Sunday Monthly Magazine» հանդեսում 1914-1915 թթ.: Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1915 թվականին Նյու Յորքում՝ վերնագրված «Միջաստղային թափառականը»: Հետագա հրատարակություններում վեպը կոչվել է «Զսպաշապիկ», իսկ ենթավերնագիրը՝ «Միջաստղային թափառականը»:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Զսպաշապիկ | Ջեք Լոնդոն”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...