Նոր դարաշրջանից մեծագույն սպասելիքն այն չբացահայտված ներուժն է, որը ստիպում է անցնել նոր սահմաններ եւ գյուտեր անել։ Լեգենդար ձեռնարկատեր եւ ներդրող Փիթեր Թիլն այս գրքում ներկայացնում է այդ արժեքները ստեղծելու եւ որակապես նոր մակարդակի հասնելու եզակի ուղիները։

Թիլը կարծում է, որ մենք ապրում ենք տեխնոլոգիական լճացման դարաշրջանում։ Նա պնդում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն իսկապես արագ զարգացում են ապրում, բայց պետք չէ առաջընթացը սահմանափակել միայն համակարգիչներով կամ Սիլիկոնյան հովտով։ Առաջընթացի կարելի է հասնել բոլոր ոլորտներում։ Պարզապես պետք է ինքնուրույն մտածել սովորել։

Երբ կրկնում ենք այն, ինչն արդեն արվել է, որեւէ արժեք չենք ստեղծում եւ նույն կետում ենք մնում։ Բայց որեւէ նոր բան ստեղծելով՝ զրոյական կետից մեկ քայլ առաջ ենք անում։ Իր գրքում Թիլը մանրամասն պատմում է, թե ապագայի բիլգեյթսերն ու իլոնմասկերն ինչու այլեւս մրցակցության մեջ չեն մտնի որեւէ մեկի հետ։ Անհավասար եւ անիմաստ մրցակցությանը տրվելու փոխարեն նրանք եզակի արժեք կստեղծեն եւ երկարաժամկետ հեռանկարում ամենալայն եւ համապարփակ իմաստով կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։ Այս գիրքն առաջին հերթին սովորեցնում է ճիշտ հարցեր տալ, որոնք կօգնեն պատասխաններ գտնել ամենաանսպասելի վայրերում եւ իրավիճակներում։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Զրոյից մեկ | Փիթեր Թիլ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...