Newmag-ը վերսկսում է նորանկախ Հայաստանի ամենահայտնի «Ինքնագիր» գրական հանդեսի հրատարակությունը։ Ինքնաբուժում գրականության միջոցով։ 10-րդ հոբելյանական համարում ընթերցեք Գրիգոր Պըլտյանի, Մարինե Պետրոսյանի, Գուրգեն Խանջյանի, Վիոլետ Գրիգորյանի, Ներսես Աթաբեկյանի, Սյունե Սևադայի, Գրիգի, Անի Ասատրյանի, Սարգիս Հովսեփյանի Աննա Դավթյանի և շատ ուրիշների երբեք չհրատարակված ստեղծագործությունները։ Միայն այս համարում՝ հատվածներ Վահան Իշխանյանի, Սուսաննա Հարությունյանի և Նարինե Կռոյանի նոր վեպերից ։ Ինչպես միշտ՝ թարգմանություններ, հարցազրույցներ ու գրախոսություն: Համարը նվիրվում է Վահան Իշխանյանի հիշատակին:

2001 թվականին Վիոլետ Գրիգորյանի և Վահրամ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բնագիր» գրական հանդեսը, որն իր գործունեությունը շարունակեց 3 տարի, ապա 2005-ին Վիոլետ Գրիգորյանը և Վահան Իշխանյանը հիմնադրեցին «Ինքնագիր» գրական հանդեսը: 2008-ից ի վեր, «Ինքնագիրը» ստեղծել են Վահանն ու Վիոլետը։ Հանդեսն իր գործունեությունը դադարեցրեց 2022-ին Վահան Իշխանյանի մահից հետո։ 2023-ի առաջին համարը նվիրված հենց նրա հիշատակին: Վիոլետ Գրիգորյանի նպատակն է «Ինքնագրի» միջոցով ստեղծել գրականության «սենյակ», որտեղ ժամանակակից գրականությունն ինքն է որոշում իր օրակարգը՝ առաջնորդվելով գրական խնդիրներով, անկախ շուկայի քմահաճույքից, քաղաքական պատվերից:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Ինքնագիր #10”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...