Մարկուս Ավրելիուսը, որը Հռոմի գահակալ է եղել մ.թ. 161–180 թթ., հայտնի է ոչ միայն իբրև արդար, իմաստուն ու հաջողակ միապետ, այլև իր «փիլիսոփա»՝ կայսրերի համար արտասովոր տիտղոսով: Նրա «Խորհրդածություններ» (կամ «Ինքն իրեն/Ինքն իր համար») պայմանական վերնագրով երկը, Սենեկայի (մ.թ. I դ.) ու Էպիկտետոսի (մ.թ. I–II դդ.) գրվածքների հետ, համարվում է ստոիկյան փիլիսոփայության կարևորագույն աղբյուր:
Այն բացառիկ է մի քանի առումով: Հեղինակը երկը հասցեագրել է ինքն իրեն, ինչը զուգահեռ չունի անտիկ գրականության մեջ: Հեղինակը Հռոմի կայսրն է, բայց փիլիսոփայական գործ է գրել, այն էլ՝ ոչ թե լատիներեն, այլ հունարեն (որը փիլիսոփայության ուսուցման լեզուն էր):
Հեղինակը, թվում է, մտադրություն չի ունեցել այն հրապարակելու: Երկը չի պարունակում ստոիկյան ուսմունքի համակարգված շարադրանք, այլ գրված է օրագրի կամ անձնական գրառումների ձևով: Այն լի է թևավոր խոսքերով, սեղմ ու դիպուկ սահմանումներով, հետաքրքիր մտորումներով, հիշեցումներով ու հորդորներով: Եվ թեպետ դրանք հասցեագրված են իր իսկ հոգուն՝ նրա ինքնատիրապետման ու ինքնակատարելագործման նպատակով, բայց գիրքն այնպիսի խոր ու համամարդկային բովանդակություն ունի, որ, 1559 թ. առաջին տպագրությունից ի վեր, համարվում է հունահռոմեական գրական մեծագույն կոթողներից մեկը:
Այն անթիվ-անհամար անգամ հրատարակվել է ու թարգմանվել տարբեր լեզուներով՝ նշանակալի ազդեցություն գործելով հայտնի հասարակական, քաղաքական գործիչների և մտավորականների վրա: Սույն գիրքն ընդգրկում է «Խորհրդածություններ»-ի հայերեն առաջին բնագրային և ամբողջական թարգմանությունը՝ առաջաբանով ու մանրամասն ծանոթագրություններով:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Խորհրդածություններ | Մարկուս Ավրելիուս”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են