ԱՄՆ-ում, Քաղաքացիական պատերազմի ժամանակ, հինգ հյուսիսցիներ օդապարիկով փախչում են հարավցիների պաշարված մայրաքաղաք Ռիչմոնդից։ 1865 թվականի մարտին ահեղ փոթորիկը նրանց գցում է Հարավային կիսագնդում գտնվող անմարդաբնակ կղզի։ Կղզու նոր բնակիչներից յուրաքանչյուրը տիրապետում է անփոխարինելի տաղանդով, իսկ ինժեներ Սայրես Սմիթի ղեկավարությամբ այդ անվեհեր մարդիկ համախմբվում են և դառնում են մեկ ընդհանուր թիմ։ Սկզբում, ձեռքի տակ գտնվող հասարակ միջոցներով, այնուհետև սեփական փոքրիկ գործարաններում արտադրելով ավելի ու ավելի բարդ աշխատանքային և կենցաղային գործիքներ, վերաբնակիչները կարգավորում են իրենց բնականոն կյանքը։ Շուտով, շնորհիվ իրենց աշխատասիրության և գիտելիքի, գաղութականները արդեն սննդի, հագուստի, ջերմության և հարմարավետության պակաս չեն զգում։

«Խորհրդավոր կղզին» ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպն է։ Առաջին անգամ լույս է տեսել 1874 թվականին։ Ժյուլ Վեռնի հայտնի «Քսան հազար լյո ջրի տակ» և «Նավապետ Գրանտի որդիները» վեպերի տրամաբանական շարունակությունն է։ Վեպում գործողությունները ծավալվում են մտացածին կղզում, որտեղ հանգրվանել է նավապետ Նեմոն՝ իր «Նաուտիլիուս» սուզանավով։ Վեպը բաղկացած է 62 գլուխներից, որոնք բաժանված են երեք մասերի՝ «Նավաբեկություն», «Լքված մարդը», «Կղզու գաղտնիքը»:

Վիքիպեդիա | Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Խորհրդավոր կղզին | Ժյուլ Վեռն”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...