Հեղինակ | Ահմեդ Համդի Տանպինար |
---|---|
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Օտար գիր |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2013 |
Էջեր | 504 |
Ֆորմատ | 125x200 մմ |
ISBN | 978-99-39-51-494-9 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 618 գ |
Թուրք հայտնի գրող Ահմեդ Համդի Տանպընարի վեպն է: Ստեղծագործությունը թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով, այդ թվում նաև հայերեն: Վեպի իրադարձությունները տեղի են ունենում Ստամբուլում:
Վեպը բաղկացած է 4 մասերից՝ «Իհսան», «Նուրան», «Սուաթ», «Մյումթազ», որոնցից յուրաքանչյուրը անվանվել է ի պատիվ հերոսներից մեկի[1]: Բոլոր իրադարձությունները, որոնք նկարագրվում են գրքում, տեղի են ունենում 1939 թվականի օգոստոսի 31-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին: Գրքում ներկայացված են նաև օրվան նախորդած իրադարձությունները և հերոսների հիշողությունները:
Վեպի գլխավոր հերոսը համալսարանի դասախոս Մյումթազն է, ով 27-28 տարեկան է։ Մյումթազի հայրը սպանվել էր հույների կողմից՝ Հույն-թուրքական պատերազմի։ Վերջիններս այրել էին Մյումթազի հայրական տունը, որտեղ նա ապրում էր ծնողների հետ։ Դրանից հետո Մյումթազը՝ իր մոր հետ, դառնում են փախստական։ Մայրը շուտով մահանում է։ Մյումթազը սկզբում բնակություն է հաստատում Ադանայում, այնուհետև տեղափոխվում Ստամբուլ, որտեղ իր կնոջ հետ միասին ապրում էր Մյումթազի հորեղբոր որդին՝ Իհսան:
Ստամբուլում Մյումթազը սիրահարվում է Նուրանին, ում հետ ծանոթացել էր վեպում նկարագրված իրադարձություններից մեկ տարի առաջ։ Նուրանը նախկինում ամուսնացած է եղել և ունի մեկ դուստր, որի անունն է Ֆաթիմա։ Նուրանի դուստրը դեմ է իր մոր և Մյումթազի հարաբերություններին և ցանկացած հարմար պահի ցույց է տալիս այն:
«Խաղաղությունը» Տանպընարի առաջին վեպն է։ 1948 թվականի փետրվար-հունիս ամիսներին այն մաս առ մաս տպագրվել է «Ջումհյուրիյեթ» ամսագրում։ 1949 թվականին վեպը տպագրվել է առանձին գրքով։ Հաջորդող տարիներին շուրջ 15 անգամ վերահրատարակվել է:
Գլխավոր հերոս Մյումթազի կերպարը մասամբ ինքնակենսագրական է։ Թե տարիքը, և թե բնավորոշության որոշ գծեր համապատասխանում են Տանպընարի բնավորությանը։ Իհսանի կերպարի հիմքում ընկած է գրող Յահյա Քեմալ Բեյաթլըի կերպարը։ Իհսանի արտահայտած մտքերը, հավանաբար, բնորոշ են Տանպընարի կերպարին, ով վեպը գրելու ժամանակ եղել է Իհսանի տարիքին։ Նուրանի կերպարի հիմքում դարձյալ իրական կին է։ Միակ հերոսը, ով չունի իրական նախատիպ, Սուատն է, ում կերպարը ձևավորվել է Դոստոեվսկու ստեղծագործությունների ազդեցության տակ:
Վեպի հիմնական թեման թուրքական կյանքի արևմտականացումն է՝ Քեմալիստական բարեփոխումների ժամանակ։ Արևմտականացումը մինչև վերջ չի իրականացվել, չնայած դրան, նախկին «մինչբարեփոխումային» որոշակի հասկացություններ և տարրեր իսպառ ոչնչացել էին:
Գրող Օրհան Փամուքը «Խաղաղություն» վեպը անվանել է «Ստամբուլի մասին գրված լավագույն վեպ»:
1998 թվականին դրամատուրգ Քենան Իշըքը վեպի հիման վրա գրել է համանուն պիեսը:
Reviews
There are no reviews yet.