Կատուներն ապրում են մեր շուրջը և մեզ համար սովորական կենդանիներ են: Նրանց մի մասը բնակվում է մեր բնակարաններում, մյուս մասը՝ փողոցներում, բակերում: Բոլորս էլ սիրում ենք կատուներին, մանավանդ՝ կատվի ձագերին, որոնք ժիր ու կայտառ են և հաճույքով խաղում են երեխաների հետ:

Բայց արդյո՞ք գիտեք, սիրելի՛ երեխաներ, որ առյուծները, հովազները, վագրերը նույնպես կատուներ են: Այո, այո, մի՛ զարմացեք, նրանք նույնպես կատվազգի են, այսինքն՝ մեր կատուների ազգականներն են, միայն թե վայրի են և ապրում են բնության մեջ:

Սիրելի՛ երեխաներ, կարդալով հեքիաթների այս շարքը՝ դուք կիմանաք, թե ինչու՞ առյուծին ընտրեցին գազանների արքա, կամ թե ինչու՞ վագրի մորթին դարձավ շերտավոր: Եվ ոչ միայն կարդացե՛ք, այլև գունազարդե՛ք գրքույկում զետեղված նկարները, և դրանով դուք շատ բան կիմանաք ընտանի և բնության մեջ ապրող վայրի կատվազգիների մասին:

Ձեզ շատ սիրող՝
Ճուղուր Երևանցի

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Կարդա և գունավորիր 8. Թե ինչու… Հեքիաթներ կատվազգիների մասին”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են