«Կուրություն» գիրքն ամբողջությամբ երգչախմբային պոեզիա է, որն իր հերթին հունական հնագույն պոետիկ ժանրերից մեկի՝ մելոսի կարևորագույն տեսակներից մեկն է: Ի տարբերություն հին հունական այլ բանաստեղծական ձևերի, երգչախմբային պոեզիան կատարում էին մենակատարը (հեղինակ) և երգչախումբը՝ երաժշտական պարզագույն գործիքների՝ հիմնականում ավլոսի կամ կիֆարայի նվագակցությամբ, այդ պատճառով էլ երբեմն բանաստեղծության այդ տեսակները կոչվում էին նաև երգեր (մելոս- հուն. մեղեդի): Գիրքն ամբողջությամբ ծավալվում է Հին Հունաստանի առասպելական կույր պատգամախոս Թիրեզիասի, նրա յոթ կյանքերի, ողբերգական կուրացման, գուշակության շնորհի և նրա մասին պատմող առասպելների հետ առնչվող այլ դիցաբանական հերոսների շուրջ:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...