Գիրքը ներկայացնում է կնոջ դերի մասին թումանյանական ընկալումները պոետի գրական և գեղարվեստական ժառանգության մեջ։ Առաջին անգամ արծարծվում է Թումանյանի և կյանքի տարբեր խաչմերուկներում նրան հանդիպած, նրանով հիացած, նրա ընկերակցությանն ու բարեկամությանը, սիրուն ու ջերմությանը, հաճախ եղբայրական ու հայրական հոգածությանն արժանացած՝ նրան շրջապատող հայ և այլազգի կանանց առնչակցությունը։ Առանձնացվում են հատկապես բանաստեղծին ոգեշնչած մուսայաստեղծ կանանց, մասնավորապես՝ Վարյա Խանդամիրյանի և իշխանուհի Մարիամ Թումանյանի հետ մտերմության քնարական պատմությունները։

Աշխատությունն օգտակար է հոգեբանների, գրականության պատմաբանների և ընթերցողների լայն շրջանի համար։

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Կանայք Հովհաննես Թումանյանի կյանքում | Սուսաննա Հովհաննիսյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են