Մատենաշարի առաջին գրքում հեղինակը յուրովի մոտեցմամբ ներկայացնում է «Հայկ և Բել» ավանդապատումը, որում նկարագրված է հայոց անվանադիր նախնու՝ ազատատենչ Հայկի և Բաբելոնի տիրակալ Տիտանյան Բելի դիմակայությունը, որը սկիզբ է առնում Բաբելոնի աշտարակաշինությունից և ավարտվում Հայկի պատմական հաղթանակով։

«Հայրենի պատմություններ» խորագրով պատմագեղարվեստական այս գրավիչ վիպակները՝ տոգորված հայրենասիրական շնչով, ընթերցողին կմոտեցնեն իր ազգային ինքնության ճանաչմանը, կհարստացնեն նրա գիտելիքները հայոց պատմությունից ու բանահյուսությունից, կծանոթացնեն բազմաթիվ հնաբանությունների ու տերմինների։

Մատենաշարը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...