Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
3,250 ֏
Առկա չէ
| Հեղինակ | Գագիկ Բունիաթյան |
|---|---|
| Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2011 |
| Էջեր | 56 |
| Ֆորմատ | 165x240 մմ |
| ISBN | 978-9939-52-350-7 |
| Լեզու | Հայերեն |
| Զանգվածը | 320 գ |
Գագիկ Բունիաթյանի «Հայոց այբուբենի թագադրումը» պոեմը մի յուրօրինակ ձոն է մեր ոսկեղենիկ այբուբենին, գովերգ՝ նրա յուրաքանչյուր տառին: Կից ձայնասկավառակում բանաստեղծությունները կարդում են Սարգիս Նաջարյանը և Արշալույս Սարգսյանը՝ հայկական ժողովրդական երաժշտության ուղեկցությամբ:
Հայոց արքան որոշում է թագադրել այբուբենի տառերից ամենարժանավորին, բայց դժվարանում է կողմնորոշվել՝ թե ում: Պայքար է ծավալվում և յուրաքանչյուր տառ ներկայանում է յուրովի՝ ընդգծելով իր ուրույն տեղը հայոց քաղցրահնչյուն այբուբենում: Գեղեցիկ ավարտ ունի պոեմը. հայոց թագավորն ու թագուհին որոշում են թագադրել բոլոր տառերին, քանի որ բոլորն էլ արժանի են բաղձալի թագը կրելու: Եվ ինչպես բարի հեքիաթներում է լինում՝ նրանք յոթ օր, յոթ գիշեր քեֆ են անում և ուրախանում:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.