Ֆերնանդո Արամբուրուն «Հայրենիք» վեպը գրել է, երբ բասկյան ETA ահաբեկչական խմբավորումը հայտարարել է զինված պայքարը դադարեցնելու մասին։ Գրողը ցանկացել է պարզել, թե այդ ողբերգական ժամանակաշրջանում ի՞նչ է պատահել մարդկանց հետ, ինչո՞ւ էին շատերն աջակցում սպանություններին, համակրում բռնարարներին։ Ինչո՞ւ էին երկչոտաբար լռում նրանք, ովքեր համաձայն չէին:

Վեպի առանցքում երկու բասկ ընտանիքների հարաբերություններն են Սան Սեբաստիանի արվարձանում։ Արամբուրուն, ինքն էլ ծնված լինելով այստեղ, ներկայացնում է անկախության համար պայքարի ահաբեկչական մեթոդները, որոնք թշնամություն են սերմանում երկու մտերիմ ընտանիքների միջև և խեղում են շատերի ճակատագրերը։ Նաև ցուցադրում է իսպանական կենտրոնական իշխանության դաժան պատասխանը բասկերի բարձրացրած խնդիրներին։ Հեղինակը հակամարտության որևէ կողմին չի արդարացնում կամ դատապարտում։ Նա ի ցույց է դնում մարդկանց ողբերգությունն ու դա հաղթահարելու ճանապարհը։

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Հայրենիք | Ֆերնանդո Արամբուրու”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...