5,990 ֏
Հեղինակ | Ջոն Ֆաուլզ |
---|---|
Թարգմանություն | Զավեն Բոյաջյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Դետեկտիվ և ընկ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2023 |
Էջեր | 356 |
Ֆորմատ | 130x200 |
ISBN | 978-9939-98-063-8 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | 20-րդ դարի կարևոր գրքերը, Բեսթսելլեր |
Զանգվածը | 430 գ |
Եվրոպական գրականության հռչակավոր նմուշների մեկը՝ «Հավաքորդը», Ջոն Ֆաուլզի առաջին հրատարակված վեպն է, որը մեծ համբավ բերեց նրան՝ համեստ դասավանդողից վերածելով լուրջ գրողի: Ձևով սա կամերային հոգեբանական թրիլեր է (թիթեռների հավաքորդ մոլագարն առևանգում է իր հավանած աղջկան՝ ապագա նկարչուհու, և փակի տակ պահում նրան՝ ասես դարձնելով իր հավաքածուի ամենակարևոր նմուշը), բայց հեղինակը սյուժետային այս հենքի վրա հմուտ ճարտարապետի պես բազմաշերտ կառույց է բարձրացրել: Հերոսների սուր անտագոնիզմը մի շարք պլաններ ունի՝ սոցիալական (դասային անհավասարություն), հոգեբանական, գրական ու մշակութաբանական (զուգորդում Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի հետ, դատողություններ արվեստի, մասնավորապես կերպարվեստի մասին) և ընդգրկուն փիլիսոփայական ասպեկտներ: Ի լրումն՝ գիրքը գրված է մերթ մի, մերթ էլ մյուս կերպարի անունից, որոնք լիովին տարբեր մարդիկ են իրենց աշխարհընկալմամբ ու պատկերացումներով:
Reviews
There are no reviews yet.