Այս գիրքը Աննա Ֆրանկ ի կյանքն է 1942 թ. հունիսի 12-ից մինչեւ 1944 թ. օգոստոսի 1-ը։ Օրագրի միջոցով մենք նորովի ենք ընկալում հոլոքոսթը «Հետնատան» պատերից ներս ապրող մարդու աչքերով։ Աննան զտարյուն հրեա էր։ 13 տարեկանում գիտեր ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, հոլանդերեն։ Երազում էր գրող դառնալ։ Բնագրով կարդում էր ամբողջ համաշխարհային գրականությունը։ Թե ինչ եղավ նրա հետ, կիմանաք, երբ ավարտին ընթերցեք Աննայի հոր՝ Օտտո Ֆրանկի վերջաբանը:

Ծնվելով Ֆրանկֆուրտում՝ նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է Ամստերդամի մոտակայքում՝ այնտեղ տեղափոխվելով իր ընտանիքի հետ չորս տարեկան հասակում, երբ նացիստներն իշխանության անցան Գերմանիայում։ Նա կորցրել է իր քաղաքացիությունը 1941 թվականին՝ դառնալով քաղաքացություն չունեցող անձ։ 1940 թվականի մայիսից գերմանական օկուպացիայի արդյունքում Ֆրանկները պաշարված էին Ամստերդամում։ Քանի որ 1942 թվականին հրեա բնակչության նկատմամբ հետապնդումը աճեց, Ֆրանկները թաքնվեցին Աննայի հոր՝ Օտտո Ֆրանկի աշխատավայրում՝ գրապահարանի հետևում առկա թաքստոցում։ Այդ ժամանակից սկսած մինչև 1944 թվականի օգոստոս ամսին գեստապոյի կողմից ձերբակալությունը Աննան պահում էր օրագիր, որը ստացել էր որպես ծննդյան նվեր և կանոնավոր կերպով լրացնում էր այն։ Ձերբակալությունից հետո Ֆրանկները տեղափոխվեցին համակենտրոնացման ճամբար։ 1944 թվականի հոկտեմբերին կամ նոյեմբերին Աննան և իր քույրը՝ Մարգոտը, Աուշվիցից տեղափոխվեցին Բերգեն-Բելսեն համակենտրոնացման ճամբար, որտեղ մի քանի ամիս անց նրանք մահացան։ Սկզբնապես, համաձայն Կարմիր խաչի գնահատումների, նրանց մահվան պաշտոնական ամսաթիվը համարվում էր մարտի 31-ը, բայց Աննա Ֆրանկի տան 2015 թվականին կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ ավելի հավանական է, որ նրանք փետրվարին են մահացել։

Օտտոն՝ Ֆրանկներից միակ ողջ մնացածը, պատերազմից հետո վերադառնալով Ամստերդամ, պարզեց, որ Աննայի օրագիրը պահվել է իր քարտուղարուհու՝ Միեփ Գեսի կողմից, և նրա ջանքերի արդյունքում 1947 թվականին այն հրատարակվեց։ Այն իր նախնական հոլանդերեն տարբերակից թարգմանվել և առաջին անգամ հրատարակվել է անգլերեն 1952 թվականին «Մի երիտասարդ աղջկա օրագիր» վերնագրով և դրանից հետո թարգմանվել է ավելի քան 70 լեզուներով։

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հետնատունը. երիտասարդ աղջկա օրագիրը | Աննը Ֆրանկ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...