Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով ու արժանավայել պահվածքով: Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից և ազգակցական կապերից բխող հպարտությունը և նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում է, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերևս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դուստրերին.. Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար:

Ջեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, 21 տարեկան հասակում։ Հրատարակիչները մերժել են բնագիրը, և այն անուշադրության է մատնվել ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք» վեպի հաջողությունից հետո Ջեյն Օսթինը վերջապես կարողացել է հրատարակել իր առաջին գործը։

Վիքիպեդիա

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Հպարտություն և նախապաշարմունք | Ջեյն Օսթին”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են