Գրքում ներառված են պատմվածքներ, խոհափիլիսոփայական էսսեներ և արձակ բանաստեղծություններ, որոնց առանցքում մարդն է: Նուշիկ Միքայելյանի արձակը բարձրացնում է հարցեր և որոնում պատասխաններ մարդկային կյանքի, ժամանակի և հավերժության, նյութի և հոգու, մահվան և անմահության վերաբերյալ:

Գիրքն ամբողջությամբ ուղղված է մարդու հոգու չբացահայտված շերտերի բացահայտմանը։ Հեղինակն օգնում է ընթերցողին գնալ դեպի ինքնաճանաչում, կյանքի իմաստի յուրովի ընկալում, ինչպես նաև մահվան և անմահության գաղափարների վերծանում։

Գրքում արտացոլվում է մեր ժամանակի փոփոխությունների ազդեցությունը մարդու ներաշխարհի վրա։ Նուշիկ Միքայելյանը ոչ միայն բարձրացնում է հարցեր, այլ ընթերցողին տալիս է մտածելու ուղի, երբեմն՝ լուծումներ և պատասխաններ։ Նրա արձակը անմիջական է, սուր, անկեղծ և հուզական․ այն խոսում է հենց այնպիսի լեզվով, որը հասնում է մարդու սրտին։

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...