5,990 ֏
Հեղինակ | Գուրգեն Մահարի |
---|---|
Աշխատասիրություն | Գրիգոր Աճեմյան |
Խմբագիրներ | Վարդան Մատթէոսեան, Արքմենիկ Նիկողոսյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Գուրգեն Մահարի. Երկերի լիակատար ժողովածու |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 696 |
Ֆորմատ | 148x210 մմ |
ISBN | 978-9939-76-887-8 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 667 գ |
Երկերի լիակատար ժողովածուի 15(2) հատորում ընդգրկված են Գուրգեն Մահարու վերջին տարիների՝ 1967-1969 թթ. նամակները: Այդ տարիները եղան ոչ պակաս դաժան 20-ական թվականների «գրական» պայքարի կամ ստալինյան բռնադատության տարիներից: Չնայած մշտական հիվանդ վիճակին, Մահարին շարունակում էր նվաճել ստեղծագործական նորանոր բարձունքներ: Դժվար է ասել, թե որքան կտևեր «մրցակցությունը» գրականության և հիվանդությունների միջև և մինչև ուր կհասներ նա, եթե չլիներ «Այրվող այգեստաններ»-ի ինկվիզիցիան, որը խլեց գրողի վերջին ուժերը…
Նամակները բացահայտում են Մեծ եղեռնին նվիրված վիպասքի դրաման, դրա դեմ հարուցված գրարշավի ներքին շարժառիթները և այն աննախընթաց իրավիճակը, որում հայտնվեց Գուրգեն Մահարին:
Reviews
There are no reviews yet.