«Մահմեդական հրեայի օրագիրը». Եգիպտոսի մահմեդականներն ու հրեաները ոչ միշտ են տարաձայնություններ ունեցել: Արաբա- իսրայելական պատերզմներից առաջ նրանք ներդաշնակ են ապրել: Այս բազմաբովանդակ, խորապես անձնական վեպը, որի իրադարձությունները ծավալվում են 1930-1960- ական թվականներին, մտերմիկ, բայց և համապարփակ հայացք է նետում մահմեդականների, հրեաների և քրիստոնյաների խաղաղ համակեցությանը Կահիրեում: Վեպը պատմում է Գալալի՝ հրեա մոր և մահմեդական հոր զավակի մասին, որը մանկությունն ու պատանեկությունն անց է կացնում աշխույժ և սիրելի Դահեր թաղամասում: Դպրոցական սիրո և դեռահասական ապստամբությունների հորձանուտում լող տվող Գալալը մինչև ուղնուծուծը եգիպտոսցի է, նրան պարուրող վարքային, սկզբունքային, արժեհամակարգային և ավանդույթային աստառին նոր երանգներ է հաղորդում նաև կրոնը, սակայն Գալալի փոքրիկ աշխարհը սասանում է «մեծ քաղաքականությունը» և ծանր քննության ենթարկում պատանու ինքնությունը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մահմեդական հրեայի օրագիրը | Քամալ Ռուհայիմ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...