- Հարստացնում է բառապաշարը:
- Զարգացնում է մանր մոտորիկան:
- Նպաստում է կապակցված խոսքի զարգացմանը:
- Ընդլայնում է ճանաչողությունը։
- Զարգացնում է հիշողությունը։
- Խթանում է երևակայությունը:
- Զարգացնում է շփման հմտությունները։
- Ձևավորում է նախասիրություններ և ճաշակ։
- Զարգացնում է տրամաբանական և պատկերավոր մտածողությունը։
- Զարգացնում է հուզական ոլորտը, ապրումակցելու ունակությունը։
- Ամրապնդում է ծնողի և երեխայի միջև հուզական կապը։
Գիրք-փազլի օգտագործման այլընտրանքային ձևեր:
- Երեխայի համար հեքիաթն ընթերցեք հնարավորինս բեմական առոգանությամբ։
- Այնուհետև երեխային առաջարկեք ընտրել կերպարներից մեկը և ինքնուրույն խաղալ նրա դերը:
- Միասին նկարեք հերոսներին, քննարկեք նրանց կերպարները։
- Կարող եք հեքիաթը կիսատ թողնել և երեխային առաջարկել ինքնուրույն շարունակել և ավարտել այն։
- Ամբողջապես կարդալուց հետո երեխային խնդրեք վերարտադրել պատմությունը։
- Քննարկեք հեքիաթի բովանդակությունը։
- Հետաքրքրվեք՝ երեխան որ հերոսին է հավանել, որին ոչ, իր կարծիքով հերոսներն ինչու այդպես վարվեցին, ինչպես ինքը կվարվեր նրանց փոխարեն:
- Հարցրեք՝ իր կարծիքով ինչ էին զգում հերոսները այս կամ այն իրավիճակում, ինչը չհավանեց և ինչը կփոխեր հեքիաթում:
Reviews
There are no reviews yet.