Փարիզյան մի գեղեցիկ ու արևաշող օր, երբ Մեգրեն երազում էր սպիտակ գինու և ոստրեների մասին, քաղաքամերձ փոքրիկ գյուղից մի ուսուցիչ մոտեցավ կոմիսարին՝ խնդրելով ապացուցել իր անմեղությունը: Սպանվել է տարեց կին՝ փոստի նախկին աշխատակցուհին, որին գյուղում ոչ ոք չէր սիրում, բայց բնակիչները ավելի լավ բան չէին կարողացել մտածել, քան մեղադրել եկվոր ուսուցչին, որի ընտանիքը չէր մերվել իրենց հետ: Խոսքը ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների մասին է: Շատ արագ պարզվում է, որ մեծ մասը հստակ, թե ով է մարդասպանը, բայց շարունակում է համառել, և եթե չխանգարեն էլ հետաքննությանը, օգնություն չեն ցուցաբերում ու թաքցնում են մի շարք կաևոր փաստեր: Գյուղացիները բնակիչներին բաժանել են «բարեկամների ու թշնամիների» և, չնայած պանդոկում տեղի ունեցող կանոնավոր հավաքներին, ամենափոքր սպառնալիքի դեպքում անգամ նրանք անմիջապես սկսում են պաշտպանվել: Մեգրեն ստիպված է լինում գործ ունենալ ամենավտանգավոր կասկածյալների՝ անչափահասների հետ: Նա ինքն էլ մեծացել էր նմանատիպ գյուղում և, ամեն քայլափոխի նման պահեր նկատելով մարդկանց վարքի ու աշխարհայացքի մեջ, սկսում է աստիճանաբար, առանց շտապելու բացահայտել սպանությունը:

Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ պատմվածք է հեղինակել: Թարգմանությունների քանակով գրողն աշխարհում 19-րդ տեղում է. նրա ստեղծագործությունները հրատարակվել են 55 լեզուներով 39 երկրներում:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...