«Մեծ տան փոքրիկ տիրուհին» հեղինակի կյանքի վերջին տարիներին գրված վեպ է, որն առաջին անգամ լույս է տեսել 1916 թվականին: Ողբերգական արձակ ժանրի այս ստեղծագործությունը սիրային եռանկյունու պատմություն է, որի հերոսները, կյանքին նայելով չոր իրապաշտական հայացքով, միաժամանակ մեծ ողբերգության զոհեր են դառնում, քանի որ խիստ տարանջատում են գիտակցականն ու հուզականը: Վեպում կա նաև երկրորդ սյուժետային գիծ, որտեղ պատմվում է գլխավոր հերոսի մանկության մասին: Մի առիթով հեղինակն ասել է. «Փոքրիկ տիրուհին այն է, ինչին ես ձգտում էի իմ ամբողջ գրողական կյանքում, չէ՞ որ այս գիրքն այնքան տարբեր է նրանցից, ինչ ես ստեղծել էի նախկինում»:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...