Գևորգ Համբարձումյանի «Մեռնել փոքր քաղաքում» ժողովածուն սերնդի ապրելու անհնարինության տարեգրությունն է: Սերունդ, որի կյանքն անցնում է երկաթբետոնե շինությունների, ակվարիում հիշեցնող սենյակների նեղ ու սեղմող պատերի, հետզհետե ցածրացող առաստաղների հարևանությամբ՝ առանց մեծ ձգտումների ու խիզախումների: Տարածության բացակայությունը, խաչվող ճանապարհների ներկայությունը միևնույն շրջագծով՝ տուն-դաս-աշխատանք-տուն ուղեգծով օրերի հոսքում, կյանքը վերածում են դոնդողանման մի զանգվածի, որտեղից իսպառ բացակայում է բնականությունը, տարերային ազատության, մեծ ուղևորություններ սկսելու կամքն ու համարձակությունը:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...