«Մշկո Մշկոյանի արկածները» գիրքը մեր օրերի տղամարդկանց, կին-տղամարդ հարաբերությունների, տղամարդկանց ընկերության և հայրենիքի մասին է ։ Ճիշտ է՝ գրքի իրադարձությունների 99 տոկոսը հայրենիքից դուրս է ծավալվում՝ Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում, բայց գիրքը հենց մեր երկրի մասին է։ Արկածային գրականության օրինակով է գրված և հենց թերթում ես էջերը, չես ուզում պոկվել, անընդհատ սպասում ես՝ ինչ է վերջում լինելու: Իսկ Աբելը այնքան հետաքրքիր լուծում է գտել վերջաբանի համար, որ հաստատ բոլոր ընթերցողները գոհ կմնան։ Ինչպես նշվեց ՝ գրքի հերոսը մեր մտերիմ ընկերներից մեկն է և նրան շատ շատերը ճանաչում են։ Հերոսը կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը , բայց այն ինչ-որ նկարագրվում է գրքում եւ իրականություն է, եւ մի փոքր չափազանցություն, եւ որ ամենակարևորը ՝ հավատարմության մասին է»,-ասել է խմբագիր Վարդան Օնանյանը։

Աղբյուր՝ Aravot.am

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Մշկո Մշկոյանի արկածները | Աբել Միքայելյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...