«Մոխրագույնի հիսուն երանգները» անգլիացի գրող Է. Լ. Ջեյմսի սիրային էրոտիկա վեպն է՝ գրված և հրատարակված 2011 թվականին։

Անասթեյշա Սթիլը համեստ կույս աղջիկ է, որը համալսարանի գրականության ֆակուլտետի ուսանողուհի է և ապրում է իր լավագույն ընկերուհու՝ Քեթրին «Քեյթ» Քավանայի հետ։ Մնացել էր ընդամենը մեկ շաբաթ, որ նա ավարտեր համալսարանը, սակայն իր ընկերուհու հիվանդ լինելը ճակատագրական է լինում Անասթեյշայի համար։ Քեյթը նրան խնդրում է, որ իր փոխարեն հարցազրույց վերցնի գեղեցիկ և մեծահարուստ Քրիսթիան Գրեյից։ Հարցազրույցը այդքան էլ լավ չի անցնում և Անասթեյշան խիստ կասկածում է, որ նրանք կրկին կհանդիպեն։ Բայց պատահմամբ Գրեյը հանդիպում է աղջկան խանութում, որտեղ Անասթեյշան աշխատում է որպես վաճառող։ Եվ այդպես նրանց հանդիպումները ավելի են հաճախակի դառնում և Գրեյն Անասթեյշային առաջարկում է իր հետ պայմանագիր կնքել, ըստ որի՝ նա կկարողանա անել աղջկա հետ այն ամենը, ինչ ցանկանում է։ Եվ աղջիկը աստիճանաբար իմանում է մեծահարուստի գաղտնի սեռական հետաքրքրությունների մասին։

«Մոխրագույնի հիսուն երանգները» վեպը սկզբից գրվել է ֆանֆիկի ձևով։ Այն հրապարակվել է ֆան-կայքերում Snowqueen’s Icedragon անունով։ Դրա գլխավոր կերպարները եղել են Մթնշաղ վեպի հերոսները՝ Պելլա Սվոնը և Էդվարդ Քալլենը։ Երկրպագուները դժգոհել են, որ գիրքը սեռական բովանդակություն է ունեցել, այդ պատճառով էլ Ջեյմսն այն ջնջել է և տեղադրել իր FiftyShades.com կայքում։ Ավելի ուշ նա դրանք տեղադրել է արդեն իր գրքի մեջ իսկական հերոսներով։ Երբ տպագրվել է «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպը, ֆանֆիկը ջնջվել է համացանցից։ Անձամբ Սթեֆանի Մայերը ասել է, որ դա իր ոճը չէ և ուրախ է Է. Լ. Ջեյմսի համար։

«Մոխրագույնի հիսուն երանգները» գրքի էկրանավորումը իրականացրել են Universal Studios, Focus Features, Michael De Luca Productions և Trigger Street Productions ընկերությունները։ Այն մեծ էկրանին բարձրացել է 2015 թվականի փետրվարի 13-ին։ Քրիսթիան Գրեյի կերպարը մարմնավորել է իռլանդացի դերասան և մոդել Ջեյմի Դորնանը։ Անասթեյշայի դերը առաջարկել էին Ջենիֆեր Լոուրենսին, Էմիլիա Քլարկին, Սքարլեթ Յոհանսոնին, Մարգո Ռոբբիին, Քեթ Դեննինգսին և Էմմա Վաթսոնին։ Ի վերջո, դերը բաժին է հասել Դակոտա Ջոնսոնին, որը Դոն Ջոնսոնի և Մելանի Գրիֆֆինի դուստրն է:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մոխրագույնի հիսուն երանգները | Է.Լ. Ջեյմս”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...