Մորուս Հասրաթյանը եղել է Չարենցի ընկերը, կալանավորվել Չարենցի պես, նույն մեղադրանքով, ապրել հենց այն բանտախցում, որտեղ եղել է Չարենցը։ Նրան ստալինյան ռեպրեսիաների ժամանակ բանտից ազատ են արձակում, որովհետև վստահ էին, որ չի ապրի։

Հնարավո՞ր է կյանքը նորից սկսել 40 տարեկանում, երբ կան դատվածություն ու հին աշխատանքին վերադառնալու արգելք։

Այս գիրքը պատմում է ականավոր պատմաբան և բանասեր Մորուս Հասրաթյանի դժվարին ու հետաքրքիր կյանքի մասին։ Չարենցի և Բակունցի հետ մտերիմ Հասրաթյանը համարձակվեց ընկերներին պաշտպանել ստալինյան ռեպրեսիաներից՝ չվախեցավ մասնակցել Կոմիտասի հուղարկավորությանը, փակ դիտման ժամանակ գովեց Սերգեյ Փարաջանովի ֆիլմը, բրիտանական թանգարանին ստիպեց փոխել «Անահիտ» արձանի գրությունը և պայքարեց հայկական եզակի նմուշների սոթբիսյան աճուրդի դեմ։

Մորուս Հասրաթյանը ոչ միայն թարգմանեց Սայաթ-Նովայի խաղերը, այլև անհերքելի դարձրեց նրա հայկականությունը, Գրիգոր Հասրաթյանի հետստեղծեց Էրեբունի-Երևան տոնը և իրար կապեց Խորհրդային Հայաստանի ուսփյուռքի մտավորականներին։

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Մորուս Հասրաթյան | Աելիտա Դոլուխանյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...