Շահան Շահնուրի (Կ. Պոլիս, 1902, Փարիզ, 1973) «Նահանջը առանց երգի» վեպը նորակազմավոր Սփյուռքի տարեգրության՝ գեղարվեստական ընդհանրացմամբ, հոգևոր ուծացում ապրող հայության վկայություններ ընդգրկող վիպասք է՝ համաժամանակային խորհրդածությունների մղող հարցադրումներով:

Շահնուրը ընդամենը մի քանի փոքրիկ գործերի, առանձին հոդվածների հեղինակ էր, երբ 1927-1929 թթ. ընթացքում գրեց «Նահանջը առանց երգի» վեպը, որն հենց նույն տարում էլ լույս տեսավ. վեպը՝ առաջին անգամ որպես թերթոն, մաս առ մաս լույս է տեսել Շավարշ Միսաքյանի «Հառաջ» թերթում (1929 թ., մայիս-սեպտեմբեր), ապա մեծ հայրենասեր Վ. Իսպիրյանի ծախսերով հրատարակվել է առանձին գրքով։ Գրողներից քչերին է վիճակված նման փառավոր մուտք ունենալ գրականության մեջ։ Վեպն արժանացավ շատ դրական և հիացական կարծիքների, ինչպես նաև ենթարկվեց քննադատությունների։ Շահնուրին մեղադրում էին ծայրահեղության և հարցերը միտումնավոր սրելու մեջ։ Սակայն Շահնուրի վեպը հայությանը ուղղված զգաստացման կոչ էր։

Շահան Շահնուրն իր վեպը նվիրել է իր լավագույն բարեկամին՝ Հ. Տեր-Հակոբյանին:

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Նահանջը առանց երգի | Շահան Շահնուր”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...