Հեղինակ | Ալեն Ֆրերժան |
---|---|
Թարգմանություն | Ասյա Ղարիբյան |
Հրատարակչություն | Անտարես |
Կազմ | Կոշտ (սուպեր շապիկ) |
Տարեթիվ | 2024 |
Էջեր | 236 |
Ֆորմատ | 125x175 |
ISBN | 978-9939-98-116-1 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 530 գ |
Ալեն Ֆրերժանն այս գրքում նվաճողի և մահվան հարաբերությունների լիակատար պատկերն է տալիս՝ երիտասարդ տարիքում ինքնասպանության հակումից մինչն Սուրբ Հեղինեում դանդաղ հոգեվարքի վերջին օրերը: Ավելի քան երեսուն անգամ նա մազապուրծ Է եղել թշնամու արկերից ու գնդակներից, մարդասպանների դաշույններից, դավադիրների դժոխային սարքերից, ջրահեղձումից, անդունդ գահավիժելուց, հետապնդումից, թունավորումից, երիտասարդ տարիների մենամարտերից: Ի՞նչն է նրան փրկել. թերևս նախախնամությունն է խառնվել այդ ամենին, իսկ կայսրն Աստծու՞ն, թե՞ իր աստղին էր հավատում:
Ակնհայտ է, որ Նապոլեոնն անվախ ասպետ էր, սակայն քանի՞ միլիոն մարդու մահվան տեղիք է տվել, ի՞նչ էր զգում նա ռազմադաշտում մեռնողների «Կեցցե՛ կայսրը» կանչը լսելիս: Իսկ ինչպե՞ս բացատրել, որ տարբեր ռազմաճակատներում մահ փնտրելով՝ Սուրբ Հեղինեում դրան ընդառաջ գնալու փորձ իսկ չի արել:
Reviews
There are no reviews yet.