«Նորմալ մարդիկ» սիրավեվեպի հիմքում Ռունիի «Բուժարանում» պատմվածքի երկու գլխավոր հերոսների՝ Մարիաննայի և Քոնելի պատմությունն է: Քոնելն ու Մարիաննան մեծացել են միևնույն փոքր, պրովինցիալ քաղաքում, բայց նմանությունները դրանով ավարտվում են: Դպրոցում Քոնելը հայտնի է ու սիրված, իսկ Մարիաննան միայնակ է: Բայց երբ նրանք մի անգամ զրույցի են բռնըվում, նրանց կյանքը մեկեն փոխվում է:

Մի տարի անց երկուսն էլ Դուբլինում են, Թրինիթի քոլեջում: Մարիաննան մտնում է նոր սոցիալական միջավայր, մինչդեռ Քոնելը երկչոտ ու անվճռական պատանու պես երկրորդական դերում է: Համալսարանում Մարիաննան ու Քոնելը երբեմն միասին են, բայց հաճախ՝ ուրիշներով տարված։ Նրանք մագնիսի պես ձգում են միմյանց, քանի որ անդիմադրելի կապվածություն են զգում:

Սակայն Մարիաննան ոտք է դնում ինքնակործանման արահետ, Քոնելն էլ սկսում է կյանքի իմաստը փնտրել իր կարիերայում։ Ե՛վ Մարիաննան, եւ՛ Քոնելը պետք է առանձին-առանձին որոշեն, թե իրենց կյանքում ի՛նչը պետք է զոհաբերեն հանուն սիրելի էակի:

Առաջին հայացքից գրքի սյուժեն թվում է պարզ ու մատչելի, սակայն ընթացքում ընթերցողը խճճվում է։ Հասունանում է մեծ սիրավեպ, ընթացքում ի հայտ են գալիս ինտրիգային դրվագներ, բանավեճեր քաղաքականության, գենդերային խնդիրների և ստեղծագործական կարիերայի վերաբերյալ:

Գործի լեզուն լակոնիկ է, շարադրված է դինամիկ ու պարզ նախադասություններով, մի շարք տեխնիկաներով հիշեցնում է մոդեռնիզմի դասականներին՝ նվազագույն նկարագրություններով, կուռ ու հետաքրքիր երկխոսություններով։ Շատ գրաքննադատներ Սալի Ռունիի ստեղծագործություններն անվանում են «մի սերնդի վեպ», մինչդեռ սա առաջին սիրավեպն է, որն ամբողջությամբ նկարագրում է նոր դարի խոչընդոտները, էթիկական համոզմունքները։ Ընթերցողն այստեղ կարող է տեսնել թարմ, շատ իրական և իրեն հարազատ խնդիրներ:

«Նորմալ մարդիկ» վեպը «Երիտասարդ հեղինակի ստեղծագործություն» անվանակարգում ամենաշատ քննարկվող անգլալեզու գրքերից մեկն է։

2018-ի հուլիսին Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ» վեպը ներկայացվել է Man Booker Prize մրցանակին, նույն տարում ճանաչվել «Տարվա գիրք» բրիտանական Waterstones-ի կողմից և «Տարվա իռլանդական վեպ»։ 2019-ին հաղթել է Costa Novel Awards-ի «Վեպ» անվանակարգում և ճանաչվել XXI դարի լավագույն 100 գրքերից մեկը The Guardian-ի կողմից: Ներկայացվել է «Դիլան Տոմաս» ու Կանանց գրական մրցանակների: Այն հասցրել է դառնալ համաշխարհային բեսթսելլեր և պաշտամունք հատկապես նրանց շրջանում, ովքեր, ինչպես ինքը՝ Ռունին դեռ 30 չկան: Վեպի հիման վրա 2020-ին նկարահանվել է «Նորմալ մարդիկ» հեռուստասերիալը։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Նորմալ մարդիկ | Սալի Ռունի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...