«Նոր երկիր» պոեզիայի ժողովածույում Շառլ Ազնավուրը ներկայացրել է 1940-2010 թվականներին գրած 500 երգերի տեքստերը, որոնց մի մասը նրան հաջողություն է բերել, որոշները՝ մեծ աղմուկ բարձրացրել, որոշներն էլ նրան ստիպել են կատարելագործել սեփական ոճն ու մուտք գործել գրական աշխարհ: Կիրք, սեր, դավաճանություն, նվիրում, բաժանում, ինքնասպանություն, խաբեություն, խաղամոլություն, ապաշխարում, Աստծո հետ զրույց. Ազնավուրի գրչի համար փակ թեմաներ չկան։

Պոեզիայի ժողովածուի հայերեն թարգմանության առաջին մասում ներկայացված է 113 ստեղծագործություն։  Հատուկ ֆրանկոֆոնների համար հայերեն թարգմանության հարևանությամբ նաև ֆրանսերեն բնագիրն է։

Կարծում եմ՝ կարողացել եմ մոտ գտնվել իմ ժամանակակիցների մտքին ու սրտին, նրանց ստիպել ժպտալ, երազել, հուշերի գիրկն ընկնել, նաև իմ համարձակությամբ հրահրել նրանց: Այդ ամենն արել եմ այնքան նրբորեն, ասես բառերս մետաքսովեմ փաթաթել:

Շառլ Ազնավուր

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Նոր երկիր. Պոեզիա. մաս 1 | Շառլ Ազնավուր”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...