«Նահապետի աշունը» վեպը (1975) հեղինակի գնահատմամբ իր կարևորագույն ստեղծագործությունն է: Վեպի հերոսը՝ Կարիբյան ափի երևակայական երկրներից մեկի՝ դեպքերի բերումով իշխանության ղեկին հայտնված, անփոփոխ, անմահ թվացող զառամ նախագահը, մարմնավորում է ոչ միայն 20-րդ դարի լատինամերիկյան երկրների իրական, այլև ժամանակակից բոլոր բռնակալներին: Մոգական ռեալիզմի շնչով հագեցած այս կոթողային գործը ասք է, արձակ պոեմ, բազմաձայն մենախոսություն բռնակալի և նրա մենության մասին:

Վեպը գրվել է անփոխարինելի բռնապետի նախատիպով, որն իշխանությունում էր ավելի քան 100 տարի, վեպում կան որոշ իրական կերպարներ, Լատինական Ամերիկայի ղեկավարներից՝ Խուան Վիսենտե Գոմես (Վենեսուելա), Խերարդո Մաչադո և Ֆուլխենսիո Բատիստա (Կուբա), Պրոֆիրիո Դիաս (Մեքսիկա), Գասպար Ֆրանսիա (Պարագվայ) և ուրիշներ։ Գարսիա Մարկեսի խոսքերով, նա փոփոխել է այն տասնհինգ անգամ, որը առաջին անգամ չի հաջողվել վաճառել: Գիրքը չէին գնել, և ընթերցողին էլ թվում էր, որ դա այնքան էլ նման չէ «Հարյուր տարվա մենությանը»1

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.