«Արդի» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Արմինե Գաբրիելյանի «Շուշաններ» ժողովածուն։ Այն հեղինակի անդրանիկ գիրքն է։ Ժողովածուն ընդգրկում է մի շարք պատմվածքներ, որոնցից որոշները հրապարակվել են գրական մամուլում։

Արմինե Գաբրիելյանի գրական կենսատարածքը Արարատյան դաշտն է, հերոսները՝ այնտեղ ապրող պարզ ու հասարակ մարդիկ, առավելաբար կանայք՝ իրենց առօրյա հոգսերով, մաքառումներով ու սիրով։

«Բնաշխարհը, ուր ապրում, մեռնում կամ շարունակում են ապրել, թախծել, երազել, երբեմն ակամա փիլիսոփայել Արմինե Գաբրիելյանի անդրանիկ այս ժողովածուի հերոսները, հարազատ է։ Այն ո՛չ Մթնաձորն է, ո՛չ Ծմակուտը, ո՛չ էլ առավել ևս Յոքնափաթոֆան։ Բայց առանձնացած է, փակ, թեև Չարենցի բնորոշմամբ «անդուռ ու խորշակյալ» Արարատյան դաշտն է։ Գրքի ընդհանրական կերպարն էլ Կոստան Զարյանի «Արարատյան գերմարդը» չէ։ Նա ամենասովորական մարդն է՝ Երկիր մոլորակի վրա ինչ-որ տեղում իրեն տրված ժամանակում երջանիկ լինելու հասարակ ձգտումով, որին հասնելը, սակայն, դժվար կամ անհնար է թվում»։
Հովհաննես Երանյան,
արձակագիր

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Շուշաններ | Արմինե Գաբրիելյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...