«Զանգակ» հրատարակչությունը, շարունակելով իր «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի–օրագիր» նախագիծը (2017, 2018), Հովհաննես Թումանյանի 150–ամյա հոբելյանին ընդառաջ ներկայացնում է «Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի» գիրքը: Պահպանելով արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է՝ շաբաթվա օրերը ներառող, ամենօրյա նշումների համար նախատեսված հատված և գրական մաս, նոր ժողովածուում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, նաև շաբաթվա որոշակի օրերի հետ կապված նրա կյանքի դրվագներ, կարևոր իրադարձություններ, հատվածներ նամակներից, հուշերից, լուսանկարներ և այլն:

Գրքում ընդգրկված նյութերին ծանոթությամբ ընթերցողը կարող է հետևել երևելի հայի, հանճարեղ բանաստեղծի և մեծ մարդու կյանքի ու ստեղծագործության ընթացքին: Տեսնել բնության, արվեստի ու մարդկանց հետ շփումներից ծնվող հիացմունքն ու ներշնչանքը, նաև հայ իրականության, կյանքի ու կենցաղի տարբեր երևույթներից առաջացած հիասթափությունները:

Ծանոթանալ Հովհաննես Թումանյանի բանաստեղծական փնտրումների ընթացքին, գրականության ու արվեստի նկատմամբ հայացքներին և, իհարկե, կարդալ հայտնի ու սիրված, երբեմն էլ ընթերցող լայն շրջանին ոչ այնքան ծանոթ ստեղծագործությունները:

Հովհաննես Թումանյանի կյանքի ու ստեղծագործության ներկայացման այս ձևաչափն, ըստ մեզ, հնարավորություն է տալիս ընդգրկուն պատկերացում տալու հեղինակի մասին, նոր կողմերից ներկայացնելու մեր մշակույթի մեծին, նրա ստեղծագործությունը դարձնել ընթերցողի օրվա, շաբաթվա ու տարվա մշտական ուղեկիցը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի. նոթատետր”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են