Սերը բոլոր ժամանակներում արվեստի նախընտրելի թեման է, գրականության հավերժական թեմաներից, որն ամենաբազմազան ձեւերով ու մոտիվներով իրացվում է համաշխարհային պոեզիայում։ Չկա մի հեղինակ, որ սիրո մասին գրած չլինի, եւ թերեւս չկա մի ընթերցող, որ գոնե մի քանի տող չհիշի սիրային որեւէ բանաստեղծությունից։ Սերը կ յանքի շարժիչ ուժն է, եւ սիրո պակասն ու սիրո վայելքը, նաեւ սիրված լինելու երջանկությունն ու սիրելիին բանաստեղ­ծական լեզվով ներկայացնելու, գովերգելու ձգտումը հնագույն ժամանակներից մինչ օրս ներշնչում է բանաստեղծներին։ Ժողովածուն կազմելիս չենք պահպանել նյութերի դասավորության ժամանա­կագրական սկզբունքը, քանի որ ցանկանում էինք ցույց տալ հայ պոեզիայում սիրո թեմայի տարբեր իրացումները կողք կողքի, ընդգծել դրանց ներքին կապն ու ժառանգորդությունը։Վստահ ենք, որ ընտրանի–նոթատետրի ընթերցանությունը ոչ միայն գեղագի­տական մեծ հաճույք կպատճառի, այլեւ կլցնի մեր օրը, շաբաթն ու տարին սիրո գեղեցիկ ապրումներով, սիրո զորության գիտակցությամբ ու նրա ամենակարո­ղության հավատով։

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.