«Չարենց և Արմենուհի. Սիրախաղ կրակի հետ» գրքում առաջին անգամ ներկայացվում է Եղիշե Չարենցի և բանաստեղծուհի Ամենուհի Տիգրանյանի սիրո առավել ամբողջական պատմությունը նորահայտ վավերագրերի ու մինչ օրս անհայտ փաստերի հիման վրա:
Բարդ ու կորստաբեր ժամանակներում անսպասելիորեն ծնունդ առած բուռն զգացմունքներին վիճակված էր անցնելմեծ փորձությունների, դժվարին երկընտրանքների ու անխուսափելի հանգուցալուծոմներիմիջով: Սիրո և իրականության առճակատումը կարծես թե անխուսափելի էր դարձնում մարդկային նուրբ հույզերի և լուսավոր իղձերի պարտությունը: Սակայն իրենց անձնական ողբերգությամբ ու ծանր կորուստներով հանդերձ հերոսները մինչև վերջ հավատարիմ են մնում երկու ոգեղեն պաշտամունքներին` սիրուն և բանաստեղծությանը:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Չարենց և Արմենուհի. Սիրախաղ կրակի հետ | Հովիկ Չարխչյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...