«Չարիքն արևի տակ» վեպը համաշխարհային գրականության դասական դետեկտիվներից է: Այն առաջին անգամ տպագրվել է 1941թ. Մեծ Բրիտանիայում: Ագաթա Քրիստիի հանրահռչակ հերոսը՝ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն, հերթական անգամ ի ցույց է դնում նուրբ դրվագները նկատելու և փաստերը ճիշտ համադրելու կարևորությունը խճճված ու խորամանկ հանելուկները բացահայտելու գործում:

Վեպի գործողությունները տեղի են ունենում մինչպատերազմյան ժամանակաշրջանում Անգլիայի հարավ-արևմտյան շրջանում գտնվող «Ուրախ Ռոջեր» հյուրանոցում: Պուարոն գալիս է կղզի հանգստանալու որպես սովորական կենվոր, ինչի շնորհիվ էլ ոչ միայն ականատես է դառնում, այլև մասնակից է լինում շատ իրադարձությունների, որոնք նախորդում են հյուրերից մեկի՝ պաշտոնաթող կապիտանի սպանությանը:
«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Չարիքն արևի տակ | Ագաթա Քրիստի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...