«Չարլին և շոկոլադի գործարանը» Ռոալդ Դալի հեքիաթվիպակը արտասովոր հրուշակագործ պարոն Ուոնկայի շոկոլադի գործարանում փոքրիկ Չարլիի արկածների մասին է։

Փոքրիկ տղա Չարլի Բաքեթըապրում է շատ աղքատ ընտանիքում։ Յոթ մարդ (տղան, նրա ծնողները, երկու պապիկն ու երկու տատիկը) ծվարել էին քաղաքի ծայրամասի փոքրիկ տնակում, ամբողջ ընտանիքից միայն Չարլիի հայրն աշխատանք ուներ. նա ատամի մածուկի պարկուճների կափարիչներն էր պտտում։ Ընտանիքը չուներ անգամ ամենաանհրաժեշտը. տնակում ընդամենը երկու անկողին կար, որոնց վրա պառկած էին չորս ծերունիները, ընտանիքն ապրում էր կիսաքաղց, սնվում էին կարտոֆիլով և կաղամբով։ Չարլին շատ էր սիրում շոկոլադ, սակայն ստանում էր դա տարվա մեջ միայն մեկ օր՝ մեկ շոկոլադե սալիկ իր ծննդյան օրը՝ որպես նվեր։

Շոկոլադի խոշոր գործարանատեր արտասովոր պարոն Ուիլի Ուոնկան, տասը տարի իր գործարանում անցկացնելով մենակեցության մեջ, հայտարարում է, որ հինգ ոսկե տոմսերի խաղարկություն է կազմակերպում, որի միջոցով հինգ երեխա հնարավորություն կստանա լինել իր գործարանում։ Այցելությունից հետո նրանցից յուրաքանչյուրը ցմահ կապահովվի անհաշիվ շոկոլադով, իսկ մեկը կպարգևատրվի ինչ-որ առանձնահատուկ նվերով։

Պատմություն

Վիպակն առաջին անգամ հրատարակել է «Alfred A. Knopf» հրատարակչությունը ԱՄՆ-ում 1964 թվականին, իսկ Մեծ Բրիտանիայում գիրքը լույս է տեսել 1967 թվականին « Allen & Unwin» հրատարակչության շնորհիվ։ Գիրքը երկու անգամ ֆիլմի է վերածվել՝ 1971 և 2005 թվականներին։ 1972 թվականին Ռոալ Դալը գրել է վիպակի շարունակությունը՝ «Չարլին և հսկայական ապակե վերելակը» (անգլ.՝ Charlie and the Great Glass Elevator), և մտադիր է եղել ստեղծել շարքի երրորդ գիրքը, սակայն մտադրությունը կյանքի չի կոչվել։ Գիրքը բազմիցս հրատարակվել է անգլերենով, թարգմանվել է տարբեր լեզուներով։

Էկրանավորումներ

1971 թվականին էկրան դուրս եկավ «Ուիլի Ուոնկան և շոկոլադի գործարանը» ֆիլմը, ռեժիսոր՝ Մոլ Սթյուարտ (անգլ.՝ Mel Stuart) և պրոդյուսեր՝ Դևիդ Ուոլփեր (անգլ.՝ David L. Wolper), պարոն Ուոնկայի դերում Ջին Ուայլդերն էր։

Ռոալդ Դալը գրել է ֆիլմի սցենարի առաջին տարբերակը, որի մեջ հետագայում փոփոխություններ մտցվեցին։ Վերջնարդյունքում ֆիլմը դուր չեկավ գրողին։ «Դալը կարծում էր, որ ֆիլմը չափից շատ կենտրոնացած էր Ուիլի Ուոնկայի վրա»,- ասում էր Լիզա Էթերբորոուն՝ Ռոալ Դալի թանգարանի աշխատակիցը,-«Նրա համար գիրքը վիպակ էր Չարլիի մասին»:

2005 թվականին թողարկվում է երկրորդ էկրանավորումը՝ «Չառլին և շոկոլադի գործարանը» ֆիլմը, որի ռեժիսորը Թիմ Բարթոնն էր, իսկ Ուոնկայի դերում Ջոնի Դեփն էր։

Վիքիպեդիա

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Չարլին և շոկոլադի գործարանը | Ռոալդ Դալ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...