«Չոռ ♡»-ն ամփոփում է վերջին տարիներին Կարեն Անտաշյանի գրած բանաստեղծությունները, հեղինակի բնորոշմամբ՝ մեմագրերը (meme-poems)։
Գրքի ծիծաղելիորեն դրամատիկ և ողբերգականորեն խնդալու տեքստերը գրված են մեմերի ոճավորումով, իսկ դրանք մեր մետամոդեռն աշխարհին անսեթևեթորեն տափակ, բայց և միակորեն հավաստի բովանդակություն տվող նոր նարատիվային քվանտներն են։
Գիրքը բշտում է լրջի և անլուրջի, կարևորի ու անկարևորի, հեգնականի ու դրամատիկի կանխակալ բաժանարարները՝ օրնիբուն, լրահոս առ լրահոս մեզ հետամուտ պատումների վաղանցիկ երևումներում կյանքի հավերժական պոետիկան ուրվագծելու հույսով։
Ժողովածուն արժանացել է «Առաջին մրցանակ»-ի Գրքի երևանյան միջազգային փառատոնի «Պոեզիա» անվանակարգում։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Չոռ | Կարեն Անտաշյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...