Հեղինակ | Ֆեռնանդո Պեսոա |
---|---|
Թարգմանություն | Լուսինե Բրուտյան |
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 112 |
Ֆորմատ | 165x240 մմ |
ISBN | 978-9939-75-848-0 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 430 գ |
«Պատգամը» Ֆերնանդու Պեսոայի միակ պորտուգալերեն ստեղծագործությունն է, որ հրատարակվել է դեռևս գրողի կենդանության օրոք՝ նրա մահվանից մեկ տարի առաջ, 1934 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Պորտուգալիայի Անկախության տարեդարձի կապակցությամբ կազմակերպված գրական մրցույթի շրջանակում:
«Պատգամը» Պորտուգալիայի փառավոր անցյալի խորհրդանշական վերլուծությունն է, դժգույն ներկայի քննադատությունը և լուսավոր ապագայի սպասումը:
Ստեղծագործությունը բաղկացած է 44 բանաստեղծությունից, որոնք Պեսոան խմբավորել է երեք բաժիններում կամ մասերում («Զինանշանը», «Պորտուգալական ծովը» և «Միգամածը»), որոնք ներկայացնում են Պորտուգալական կայսրության ծնունդը, իրագործումը և անկումը (որին անխուսափելիորեն պետք է հաջորդի հոգևոր Վերածնունդը կամ Հինգերորդ կայսրությունը):
Բանաստեղծությունները հիմնականում կարճաշունչ են և բաղկացած են երկու, երեք կամ հինգ բանաստեղծական ոտքից, առանձնանում են յուրահատուկ ռիթմով և երաժշտականությամբ:
Ստեղծագործությունը հայերեն է թարգմանվել առաջին անգամ և այն իրագործվել է Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության անմիջական աջակցությամբ:
1935 թվականի նոյեմբերի 30-ին 47 տարեկան հասակում մահացավ Ֆերնանդու Պեսոան. նրա հետ հավերժություն դարձան ևս չորս գրող՝ Ալբերտու Կայրուն, Ալվարու դը Կանպուշը, Ռիկարդու Ռեյշը և Բերնարդու Սուարեշը… Անհնար է խոսել պորտուգալական գրականության եզակի դեմքերից մեկի՝ Ֆերնանդու Պեսոայի մասին՝ չանդրադառնալով նրա անհատականության դրսևորմանը իր չորս գրական դիմակների՝ հետերանունների միջոցով: Հենց այս բնութագրիչ հատկանիշով էլ Պեսոան դարձավ 20-րդ դարի ամենամեծ պորտուգալացի գրողը և մտածողը:
Reviews
There are no reviews yet.