Ֆլորիան Զելլերի թատրոնը ժամանակակից եվրոպական կենցաղի ու նրա անժխտելի պարադոքսի միասնության թատրոնն է: Գրեթե բոլոր պիեսներում ամուսնական զույգի գոյությունն անհնարին է, բայց պարտադիր, իսկ մենակությունը հավասարազոր է գոյություն չունենալուն: Ամուսնական զույգը ոչ թե իր երջանկության մեջ է ներկայացվում, այլ ճգնաժամի, ընտանեկան հարաբերությունները հյուսված են սարդոստայնի և լաբիրինթոսի տեսքով: Ֆ. Զելլերի պիեսների հայերեն ժողովածուում տեղ են գտել «Հայրը», «Մայրը», «Որդին», «Ճշմարտությունը», «Սուտը» և «Ուրիշը» ստեղծագործությունները: Իրարից թեմատիկ և երբեմն նաև ոճային առումներով այնքան տարբեր այս վեց պիեսներում կարմիր թելի պես անցնում է պատրանքի կառուցման և ապակառուցման դրաման՝ ներկայանալով իբրև մարդ–անհատի գոյության հիմք ու գրավական:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Պիեսներ | Ֆլորիան Զելլեր”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են