«ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ» գրադարանի հերթական հատորը ներկայացնում է Աննալների պատմագիտական դպրոցի հիմնադիր հայրերից մեկի՝ XX դարի ֆրանսիացի խոշորագույն պատմագետ Մարկ Բլոկի «Պատմության պաշտպանական, կամ պատմաբանի արհեստը» անավարտ կոթողային աշխատությունը` հրատարակված հետմահու (1949) Լյուսիեն Ֆևրի ջանքերով: Բլոկի ոչ բոլոր ձեռագրերն են հասանելի եղել Ֆևրին, և նա տեքստային որոշ փոփոխություններ է արել: Գրքի հրատարակության հիսնամյակի կապակցությամբ Մարկ Բլոկի որդին՝ Էտիեն Բլոկը լույս է ընծայել աշխատության նոր՝ Ֆևրյան խմբագրումից զերծ տարբերակը, որն էլ հիմք է ծառայել հայերեն թարգմանության համար: Ընդ որում, այդ հրատարակության առաջաբանը գրել է Աննալների դպրոցի ականավոր ներկայացուցիչ, ֆրանսիացի մեծ պատմագետ Ժակ լը Գոֆֆը: Բլոկն այս երկը սկսել է գրել 1941-1943 թվականներին՝ մշակման աշխատանքները շարունակելով անգամ գերության մեջ (1944): Հեղինակը քննարկում է ինչպես պատմագիտության նպատակի, առարկայի և մեթոդների, այնպես էլ պատմագետի ինքնըմբռնման և մտածելակերպի հիմնախնդիրները:
Թարգմանությունը ուղեկցվում է ընդարձակ ուսումնասիրությամբ և հանգամանալից ծանոթագրություններով:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Պատմության պաշտպանական, կամ պատմաբանի արհեստը | Մարկ Բլոկ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են