«Սայաթ-Նովայի ստեղծագործությունը» աշխատությունն ընդգրկում է Սայաթ-Նովայի եռալեզու ժառանգության գրականագիտական համակողմանի քննությունը: Հայ միջնադարյան բանաստեղծության հենքի վրա, առանձին գլուխներով, դիտարկված են աշուղ-բանաստեղծի երգերի բանահյուսական և գրական ակունքները, նրա ստեղծագործության մեծագույն և լավագույն մասը կազմող սիրերգության բնույթն ու առանձնահատկությունները, ինչպես նաև այլ մոտիվներ արծարծող խաղերը:

Ըստ սայաթնովայագետ Մ. Հասրաթյանի, սայաթնովյան երգերի անմահության, «մեր զգացումների վրա մշտական ներազդող ուժի» առաջնային պատճառն այդ երգերի «ճշմարտացիությունն է, անկեղծությունը և պարզությունը, արտահայտած պատկերավոր, կենդանի խոսքի ռիթմիկ, ներդաշնակ կազմակերպումով… Նրա խաղերի անբռնազբոսիկ սիմֆոնիան նոր էջ բացեց հայկական բանաստեղծության մեջ»:

Վերը շարադրվածն ապացույց է Վ. Բրյուսովի այն խոսքերի, թե՝ «Այնպիսի բանաստեղծներով, ինչպես Սայաթ-Նովան է, կարող է և պետք է պարծենա բովանդակ ժողովուրդը. դրանք Երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկվում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. դրանք Նախախնամության ընտրյալներ են, որոնք օրհնենք են դրոշմում իրենց դարի և իրենց հայրենիքի վրա»:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Սայաթ-Նովայի ստեղծագործությունը | Հենրիկ Բախչինյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...