6,990 ֏
Խմբագիր | Սարգիս Հարությունյան |
---|---|
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Դասական կոթողներ |
Կազմ | Կոշտ (սուպեր շապիկ) |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 368 |
Ֆորմատ | 175×250 մմ |
ISBN | 978-9939-76-974-5 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 775 գ |
«Սասունցի Դավիթ» կամ «Սասնա ծռեր» հերոսավեպը վիպական-հերոսական պատմությունն է Սասնա դյուցազնական տոհմի չորս սերնդի և, ըստ այդմ էլ, բաղկացած է չորս հիմնական մասից կամ չորս վիպական ճյուղից: Ճյուղերից յուրաքանչյուրը դյուցազնական մեկ սերնդի պատմություն է՝ ծննդից մինչև մահ: Ճյուղերը միմյանց են հարակցված հոր և որդու հաջորդականության սկզբունքով: Թեպետ յուրաքանչյուր ճյուղ առանձին վերցրած վիպական անկախ ու ամբողջական պատմություն է տվյալ սերնդի մասին, բայց այդ ճյուղերի հարակցումը կատարված է ոչ միայն արտաքնապես, սոսկ սերունդների հաջորդականությամբ, այլև վիպական ներքին տրամաբանությամբ և գեղարվեստական որոշակի պատճառակցությամբ:
«Սասնա ծռեր» էպոսը գլխավորապես ձևավորվել է զարգացած միջնադարում՝ արաբական արշավանքների ընթացքում։ Բայց , եթե ուշադիր հետևենք հերոսների և սյուժեի զարգացմանը պարզ է դառնում , որ այն հայ ժողովրդի կազմավորման վաղնջական ժամանակներին է անդրադառնում ։ Էպոսի յուրաքանչյուր հերոս , ունի առանցքային նշանակություն և նրանք բացահայտում են աստղագիտական և մաթեմաթիկական մի շարք գիտելիքներ, որոնք անընդմեջ կարող ենք հանդիպել էպոսում ։
Reviews
There are no reviews yet.