Մարիո Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» վեպը քաղաքական խարդավանքների և դավադրությունների, լատինամերիկյան երկրներին հատուկ բռնապետությունների և անառողջ մթնոլորտում զարգացող իրադարձությունների մասին պատմող պատմաքաղաքական վեպ է, որի հիմքում կոռուպցիան է, իշխանության զավթումը, բարքերի ապականումն ու մարդկային թուլությունները: 2019 թվականին լույս տեսած և աշխարհում առաջինը հայերեն թարգմանված «Սոսկալի ժամանակներ» վեպը Սառը պատերազմի տարիներին ընթացող միջազգային դավադրությունների և իրարամերժ շահերի խառնակ պատմություն է, որում նկարագրված են գերտերությունների և լատինամերիկյան երկրների միջև փոխհարաբերությունները պատկերող դրվագներ: Վեպի հիմքում Գվատեմալայի՝ ԱՄՆ-ի վարչակարգի, ԿՀՎ-ի կողմից կազմակերպված 1954 թվականի ռազմական հեղաշրջումն է, ըստ որի՝ Կառլոս Կաստիլյո Արմասին հաջողվում է տապալել Գվատեմալայի նախագահ Խակոբո Արբենսի կառավարությունը, ԱՄՆ-ի հրահանգով և մամուլի անմիջական ներգործությամբ մեղադրել նրան սովետական կոմունիզմի մուտքը մայրցամաքում խրախուսելու, կոմունիստ լինելու և Գվատեմալան Մոսկվայի արբանյակը դարձնելու մեջ: Բռնության սքեմի տակ թաքնված մեծ սուտը թիրախավորված քարոզչության և հատկապես մամուլի շնորհիվ ներկայացվում է իբրև ճշմարտություն և հիմնովին փոխում Գվատեմալայի ապագան: Մի կողմից՝ փաստավավերագրական, մյուս կողմից՝ գեղարվեստական տարրերով համեմված այս վեպը անտարբեր չի թողնի և ոչ մեկին:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Սոսկալի ժամանակներ | Մարիո Վարգաս Լյոսա”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...