Սիրելի՛ գրքասեր

Կայքն այս պահին չի գործում տեխնիկական աշխատանքների պատճառով:
Ձեզ կսպասենք օգոստոսի 10-ից:

Նոբելյան մրցանակի դափնեկիր Կամիլո Խոսե Սելայի «Փեթակը» իսպանական վեպի առանձնահատուկ տեսակ է, որտեղ աշխարհն ու իրողությունները ներկայանում են լիովին նոր հայեցակետերից: Շուրջ 300 կերպար, որոնց շարժունակությունը սահմանափակվում է կոնկրետ տարածությամբ, որտեղ խռնված հազարավոր մարդիկ, առանց գոհության և առանց ապագայի հույսի, այս ու այն կողմ են վազում. սկզբունքորեն դրանք հետպատերազմյան մարդիկ են՝ տարտամ, չկողմնորոշված հայացքով և անելիքով: «Փեթակը» վեպը հետպատերազմական և բռնապետական Իսպանիայի իրականության արտացոլանքն է՝ շարադրված առօրյա խոսակցական լեզվով՝ համեմված տիպիկ իսպանական թևավոր խոսքերով, հայհոյանքներով, անեծքներվ, մադրիդյան բարբառին հատուկ արտահայտություններով և ֆրազներով, որոնք համ ու հոտ են հաղորդում վեպին:

Վեպը նոր էջ է բացել իսպանական գրականության մեջ՝ հիմք դնելով «դաժան ռեալիզմ» կոչվող ուղղությանը։ Խոսե Սելայի ոճին բնորոշ է գրոտեսկի աստիճանի հասնող հեգնանքը։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Փեթակը | Կամիլո Խոսե Սելա”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...