«Քաﬕն ուռիների ﬔջ» վիպակը ծնունդ է առել մարդացած կենդանիների մասին ﬕ քանի գողտրիկ զրույցներից, որ հեղինակը` Քենեթ Գրեհեմը, քնեցնելուց առաջ պատմում էր իր որդուն: Վեպի հերոսներն են երկչոտ ու խոհուն Խլուրդը, ընկերներին անսահմանորեն նվիրված Ջրամուկը, խստաբարո ու խիզախ Գորշուկն ու անխոհեմ, արկածախնդիր Դոդոշը: Այսօր էլ վեպը համարվում է մանկական գրականության լավագույն երկերից: Իր ընթերցողներին այն բացառիկ հրճվանք է պատճառում, պարուրում նրանց խորհրդավորության, վտանգին անխուսափելիորեն հետևող ապահովության և ջերմության զգացուﬓերով, որոնց շնորհիվ Քենեթ Գրեհեﬕ ստեղծագործությունը ﬓում է մշտապես արդիական:

«Քամին ուռիների մեջ» գիրքը շոտլանդացի գրող Քենեթ Գրեհեմի հեքիաթային վիպակն է։ Առաջին անգամ հրատարակվել է Անգլիայում, 1908 թվականին և հեղինակին հռչակ է բերել։

«Քամին ուռիների մեջ» վիպակի գործող անձիք

  • Միստեր Խլուրդ, գրքի առաջին եռյակի գլխավոր հերոսն է, իսկ հետո արդեն խաղում է կարևոր, բայց ոչ կենտրոնական դեր։ Քաջ, բարի, անկեղծ, արդար, մի քիչ միամիտ, աշխատասեր, նոր բաներ տեսնել ու հայտնաբերել սիրող։ Սկզբում նա չի համարվում ուժեղ անհատականութուն, քանի որ հաճախ գտնվում էր ավելի փորձառու և իմաստուն միստեր Ռեթի ազդեցության տակ։ Սակայն հետագայում նա դառնում է ավելի նախաձեռնող, ցուցաբերում է ճկուն հոգեբանություն այն պահին, երբ Ռեթը գտնվում էր մելանխոլիայի մեջ։
  • Միստեր Ռեթ (Ռեթի, Ռիսի), ջրային առնետ, ով ապրում է գետի ափին։ Լուրջ, ինքնուրույն, խելացի, սկզբում թողնում է ռեալիստի տավորություն, ով նախընտրում է հանգիստ կյանքը գետի ափին ու հեռավոր վայրերում։ Բայց հետո նրա համար բացվում է մի բանաստեղծական կյանք։ Գրքի երկրորտ եռյակում միստեր Ռեթը մղվում առաջնային պլան դառնում է գլխավոր գործող անձ։ Գրքի մնացած մասում նա խաղում է պատվավոր ու խելամիտ ընկերոջ՝ նշանակալի, բայց արդեն ոչ հիմնական դեր։
  • Միտեր Ջաբս (Ժաբբի կամ Ժաբ), հարուստ ջենթլմեն, ով ծայրահեղ հետաքրքրվում է բնությամբ։ Գրքի առաջին երկու եռյակնում նա լիովին տհաճ կերպար է՝ խորամանկ և միևնույն ժամանակ, նաև հիմար, իրեն կարևոր համարող ու եսասեր։ Գրքի վերջին եռյակում, երբ նա վերածվում է գլխավոր գործող անձի, նրա կերպարը ավելի խորությամբ բացահայտվում։ Նա հայտնվում է, որպես բարեհոգի, հնարամիտ, տաղանդավոր, իսկ իր բոլոր թերությունները (մեծախոսությունը, սուտասանությունը, և այլն) չեն դիտվում վիրավորական, և ավելի շուտ ծիծաղ են առաջացնում։ Նա գրքի ամենակոլորիտային կերպարն է։
  • Միստեր Փորսուղ, խիստ, խելացի, լրջամիտ, սակայն մի փոքր մեծախոս ընկերը գլխավոր հերոսների։ Այնուամենայնիվ, նա միշտ ճիշտ է, և համագործակցային դրություններում խաղում է առաջնորդի դեր։ Սակայն ստեղծագոծույան մի հատվածում նա չի համարվում կենտրոնական կերպար։ Նրա բնավորությունը այնքան փակ չէ, որքան մյուս կերպարներինը։

Վիքիպեդիա

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Քամին ուռիների մեջ | Քենեթ Գրեհեմ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...