«Քամուց քշվածները» վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։ Սա Մոխրոտիկի պատմությունն է՝ հակառակ շարադրանքով. հարուստ և անհոգ գեղեցկուհին աղքատության ու սովի է մատնվում։ Վեպն անհոգ աղջկա դժվարին հասունացման մասին է։

Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին։ Գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյտոնի շրջանում և Ատլանտա քաղաքում՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և վերակառուցման դարաշրջանի ընթացքում։ Այն նկարագրում է պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած աղջկա՝ Սկարլետ Օ՛Հարայի պայքարը՝ ունեցվածքի սեփականատեր դառնալու համար:

Քամուց քշվածները հայտնի է եղել ամերիկյան ընթերցողների շարքում հենց սկզբից և եղել է ամերիկյան բեսթսելլերում 1936 և 1937 թվականներին։ 2014 թվականին Harris poll-ի կողմից ճանաչվեց երկրորդ սիրելի գիրքն ամերիկյան ընթերցողների շարքում Աստվածաշնչից հետո։ Ավելի քան 30 միլիոն կրկնօրինակ է տպագրվել ամբողջ աշխարհում։

Գրված լինելով ստրկատիրոջ հեռանկարից «Քամուց քշվածները» հարավային գեղարվեստական վեպ է։ Ստրկության և աֆրոամերիկացիների նկարագրությունը վիճաբանական էր համարվում հատկապես սերունդների վերափոխումով։ Գիտնականերն ամերիկյան համալսարաններում կատարում են հղումներ, թարգմանություններ և ուսումնասիրություններ իրենց գրական գործերում։ Վեպը դարձավ ամերիկյան հայտնի մշակույթի մի մասը։

Միտչելը 1937 թվականին գրքի համար ստացել է Պուլիցերյան մրցանակ։ Գրքի հիման վրա 1939 թվականին նկարահանվել է ֆիլմ։ Քամուց քշվածները վեպը Միտչելի միակ աշխատանքն է, որ տպագրվել է իր կենդանության օրոք:

Վիքիպեդիա

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Քամուց քշվածները. Հատոր 1 | Մարգարետ Միտչել”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...