«Քամու ստվերը» իսպանացի (կատալոնացի) գրող Կառլոս Ռուիս Սաֆոնի 2001 թվականին լույս տեսած վեպը, որը հեղինակին բերել է համաշխարհային ճանաչում։ Այն թարգմանվել է շուրջ 30 լեզուներով և հրատարակվել 40 երկրներում՝ ավելի քան 10 միլիոն օրինակով։

1945 թվականին՝ մի առավոտ, հայրը որդուն տանում է հինավուրց քաղաքի սրտում բնավորված առեղծվածային մի վայր՝ Մոռացված գրքերի գերեզմանոցը: Այնտեղ Դանիել Սեմպերեն գտնում է մի գիրք, որը հավերժ փոխում է նրա կյանքը՝ ուղեկցելով մութ քաղաքի խորհրդավոր պատմությունների և թաղված գաղտնիքների լաբիրինթոսը:
«Քամու ստվերը» գրական առեղծված է, որը ձևավորվել, կերպավորվել է 20-րդ դարի առաջին կեսի Բարսելոնում՝ հատելով մոդեռնիզմի և հետպատերազմյան գրականության թանձր սահմանները:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Քամու ստվերը | Կառլոս Ռուիս Սաֆոն”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...