«Քաոս»-ը հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի սոցիալական ռեալիստական վեպն է։ Հիմնված է իրական փաստերի վրա։ Առանձին գրքով լույս է տեսել 1898 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Բաքվում, 19-րդ դարի վերջին։

Վեպը սկսվում է Մարկոս աղա Ալիմյանի մահվան տեսարանով։ Նրա թողած կտակով հարստությունը մնում է ավագ որդուն՝ Սմբատին, իսկ միջնեկ որդին՝ Միքայելը, կարող է բաժին ստանալ, եթե դարձի գա և ամուսնանա հայ աղջկա հետ։ Կտակի երկրորդ կարևոր հատվածն այն էր, որ Սմբատի երեխաները իրավունք ունեն հարստությունը ժառանգել միայն այն դեպքում, երբ Սմբատը բաժանվի ռուս կնոջից։

«Քաոս» վեպը գրվել է 1896-97 թվականներին, սակայն վեպի թեման և սյուժեն գրողին սկսել է մտահոգել 80-ական թվականներից։ Ներքուստ լարված աշխատանքը տևում է շուրջ տասնհինգ տարի, ինչի համար հիմք է հանդիսանում 1881-82 թվականներին Բաքվում մի նշանավոր գերդաստանում ծագած խռովությունը

«Քաոս» վեպը գրելու ընթացքում Շիրվանզադեն մի քանի անգամ լինում է Բաքվում՝ նավթաշխարհի իր տպավորությունները ստուգելու և թարմացնելու։ Այդ ընթացքում վիպասանը գրում է.
«Գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը։ Այստեղ էր, որ տեսա գայլի ախորժակով, վագրի ժանիքներով զինված բարեկամին՝ բարեկամի դեմ, եղբորը՝ եղբոր դեմ, որդուն՝ հոր դեմ։ Դրսից դիտողին թվում էր, թե ընկել է մի գազանանոց, ուր ամենքը անոթությունից կատաղել են և պատրաստվում են իրարու կոկորդ կրծոտել։ Չկար մի շրջան, ուր մարդ կարողանար կես ժամ ազատ շունչ քաշել…
…Միջավայրը արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ ու ծայրաստիճան վտանգավոր»:

1973 թվականին Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։ Իսկ 2019 թվականին Հանրային հեռուստաընկերությունը նկարահանել է համանուն հեռուստասերիալ` բաղկացած 16 մասից։

«Քաոս» վեպի կերպարները

  • Մարկոս աղա Ալիմյան – Ալիմյանների ընտանիքի հայրը
  • Ոսկեհատ Ալիմյան – Մարկոս Ալիմյանի կինը
  • Սմբատ Ալիմյան – Մարկոս Ալիմյանի ավագ որդին
  • Միքայել Ալիմյան – Մարկոս Ալիմյանի միջնեկ որդին
  • Արշակ Ալիմյան – Մարկոս Ալիմյանի կրտսեր որդին
  • Մարթա – Մարկոս Ալիմյանի դուստրը
  • Իսահակ Մարութխանյան – Մարթայի ամուսինը
  • Սրաֆիոն Գասպարիչ – Ոսկեհատի եղբայրը
  • Դավիթ Զարգարյան – Ալիմյանների հաշվապահը
  • Շուշանիկ – Զարգարյանի եղբոր դուստրը
  • Սարգիս Զարգարյան – Շուշանիկի հայրը, անդամալույծ
  • Անտոնինա Իվանովնա – Սմբատի կինը
  • Ալեքսեյ Իվանովիչ – Անտոնինայի եղբայրը
  • Գրիշա – Միքայելի ընկերը
  • Անուշ Ղուլամյան- Գրիշայի քույրը, Պետրոս Ղուլամյանի կինը, Միքայելի սիրուհին
  • Սուլյան

Վիքիպեդիա

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Քաոս | Ալեքսանդր Շիրվանզադե”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...